Հայ լիբերալների արժեքները խորթ են Թրամփի վարչակազմին․ քաղաքագետ

ԱՄՆ-ի ներկա վարչակազմի քաղաքականությունը բավական պրագմատիկ է, նրանք առաջադրում են կոնկրետ պայմաններ և Երևանից ակնկալում համապատասխան առաջարկներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik, Դավիթ Գալստյան․ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սառն է վերաբերվում Հայաստանում ամերիկյան դեմոկրատների գաղափարներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ բավական անհաջող է անցել։

Վարչապետի մոտ քննարկվել են «Կորպորասիոն Ամերիկայի» ներդրումային ծրագրերը և հեռանկարները

«Ցանկացած այցելություն, հատկապես` նման բարձր մակարդակի, նախօրոք ծրագրվում է, ունենում է հստակ օրակարգ, որը հստակեցվում է ժամերով և րոպեներով։ Նա պետք է հանդիպե՞ր Ջոն Բոլթոնի հետ (ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական)։ Ես, օրինակ, չեմ կարծում, որ օրակարգում եղել է հանդիպումը», - ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ հայ հասարակությունում հայտնվել են ինչ-որ գերսպասումներ, որոնք ոչ մի լուրջ բանով չեն հիմնավորվում։

Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ի ներկա կառավարությունը՝ ներկայացված ոչ պահպանողականների կողմից, ի տարբերություն նախկին դեմոկրատների, իր յուրօրինակ պատկերացումն ունի արտաքին քաղաքականության մասին։ Նրանց համար դեմոկրատների արժեհամակարգը, որոնք տարբեր հիմնադրամների օգնությամբ աշխարհով մեկ խրախուսել են դրանց տարածումը, օտար է, և նրանք դեմ են դրան։

«Այդ առումով մեր իշխանության մի մասը, եթե ոչ ֆինանսապես, ապա իր արժեհամակարգով ամուր կապված էր դեմոկրատների հետ։ ԱՄՆ-ի ներկա վարչակազմը կարծում է, որ նրանք շարունակում են կապ պահպանել հենց իրենց նախորդներ հետ», - նշեց Հակոբյանը։

Այդ առումով, բնական է, որ Վաշինգտոնի վերաբերմունքը սառն է քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք այժմ պաշտոններ են զբաղեցրել երկրի նոր ղեկավարությունում։ Նրանք կարծում են, որ նման մարդիկ, այդ թվում՝ Հայաստանի ԱԱԽ քարտուղարը, իրենց ոչինչ առաջարկել չեն կարող։

«Պարոն Լավրով, մենք գտանք նրան». հայ վարորդը պատմեց, թե ինչու էր նախարարը փնտրել իրեն

Վաշինգտոնին, օրինակ, հետաքրքրում է Իրանի շրջափակման հարցը. կարո՞ղ է Հայաստանը միանալ իրեն այս հարցում, թե՞ ոչ։ Հետաքրքրում է Իսրայելը։ Եթե Երևանը չկարողանա հետաքրքրել ԱՄՆ-ին ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական առումով, ապա Վաշինգտոնը կշարունակի աջակցել Հայաստանին արդեն ավելի փոքր մասշտաբներով (ինչի մասին վկայում է ֆինանսական օգնության նվազումը)։

«Նախևառաջ Ամերիկան» կամ ինչու Թրամփը կարող է զինել Ադրբեջանին

Ամերիկացիները բազմիցս բարձրացրել են Lydian-ի հարցը՝ նշելով, որ եթե գործող ներդրումները պաշտպանված չեն, ապա հարկ չկա խոսել նորերի մասին։

«Նրանք իրենց նախապայմաններն են թելադրում ու սպասում են պատասխան առաջարկների։ Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ԱՄՆ-ին։ Նույնպիսի իրավիճակ է Եվրամիության դեպքում», - ասաց Հակոբյանը։

Երկար են սպասելուց հետո, ի վերջո, ստացել են 13 կետեր, որոնց հետ համաձայնել են։

Միաժամանակ շատ կարևոր է, թե ով է Հայաստանի կողմից բանակցողը։ Եթե նա ընդունելի չէ հակադիր կողմի համար, ապա արդյունք ակնկալել պետք չէ։

Ապրիլի վերջին «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի ոչ մի կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես իր կառավարությունը։