Եվս 3 ոսկի. հայ մարմնամարզիկը մեդալների կապոցով է Հայաստան վերադառնալու

Արթուր Դավթյանը շարունակում է հաղթարշավը Սանկտ Պետերբուրգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված` եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը 3 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա: Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Արթուր Ալեքսանյանը նվաճեց Ոսկե գավաթը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է բազմամարտում, հենացատկի և նժույգաթափերի վարժություններում:

Օղակների և ազատ վարժություններում Դավթյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Ավելի վաղ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանն առաջին տեղն էին գրավել նաև թիմային պայքարում:

Հայի ֆենոմենն ու ծեր մարզադահլիճը. մեդալ ենք ուզում ու նվաճում, բայց որտե՞ղ ենք մարզվում

Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգի թափեր վարժությունում, իսկ պտտաձողի վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի: