Թատրոնի կոլեկտիվը մեղադրում էր թատրոնի արտիստներից երկուսին, որոնք կառավարման խորհրդի անդամ են ու կողմ են քվեարկել Ղարիբյանի նշանակմանը։
Քննարկման ժամանակ մի պահ կրքերը թեժացան` «Դուք Օրբելյանին ծախել եք», «Դավաճանել եք թատրոնին», «Դուք դավաճան եք» «Էս ինչ ես արել, արա» որակումներ հնչեցին` ուղղված կառավարման խորհրդի անդամ օպերայի արտիստներին։ Ի պատասխան խորհրդի անդամ արտիստը բռավեց` «Արա–ն պապդ ա»։
Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նամակով կդիմի մշակույթի նախարարությանը, որպեսզի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը չեղյալ համարվի։