Անձրև և ամպրոպ. ինչպիսի՞ եղանակ կլինի գարնան վերջին օրերին

Օդերևութաբանները մայրաքաղաքում տեղումներ չեն կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 27-31-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի բաժինը։

Քամին` հարավարևմտյան, նորմայի սահմաններում՝ 3-8 մ/վ։ Սակայն ամպրոպի ժամանակ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ:

Երևան քաղաքում մայիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում` +31 աստիճան։