Samsung-ը գրոհի է անցել Huawei-ի դեմ. «կորեացին» առաջարկում է փոխանակել «չինացուն»

Կորեական ընկերությունը որոշել է օգտվել Huawei-ի դեմ սկսված արշավից և գայթակղել չինական ընկերության սպառողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Samsung-ը Trade-in ծրագիր է մեկնարկել Սինգապուրում և սպառողներին առաջարկում է Huawei ապրանքանիշի հին սմարթֆոնը փոխարինել նոր Galaxy S10-ով: Այս մասին հայտնում է gizchina-ն:

Այ քեզ բան. ռոբոտն ու մարդը «կոլեգա» կդառնան, իսկ ռոբոտ շունը ինքնաթիռ քարշ կտա. տեսանյութ

Trade-in–ի ցուցակում կան տարբեր արտադրողների սմարթֆոններ, բայց ամենայն հավանականությամբ ամենաակտուալը հիմա Huawei սմարթֆոնների փոխանակումն է` հաշվի առնելով այս ընկերության դեմ սկսված արշավը։

Trade-in ծրագիրն առաջարկում է փոխարինել Huawei P20, Huawei P20 Pro, Huawei Mate 20, Huawei Mate 20 Pro և Huawei Nova 3i մոդելները: Հանձնելով դրանցից որևէ մեկը՝ հաճախորդը, այդուհանդերձ, ստիպված կլինի որոշակի գումար վճարել, բայց փոխարենը 300-ից մինչև 755 դոլար (Mate 20 Pro–ի համար) զեղչ կստանա:

Հիշեցնենք` ԱՄՆ-ի` չինական ընկերության դեմ կիրառած պատժամիջոցների պատճառով Huawei-ը կարող է զրկվել Android-ից, Google-ի ծառայություններից և նույնիսկ սեփական պրոցեսորներից:

Samsung–ը «կոտրած սմարթֆոնի» պատերազմ է հայտարարել Apple-ին