Ինչպիսին կլինի մայիսյան վերջին կիրակին. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումները ցույց են տալիս, որ շաբաթը կավարտվի անձրևով ու ամպրոպով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik.Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր` մայիսի 26-ին, անձրև կտեղա։ Երկրի առանձին հատվածներում մեծ է նաև կարկուտի հավանականությունը։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Ընդ որում` անձրևը կուղեկցվի ամպրոպով, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում նույնպես այսօր անձրև կտեղա։ Ուժգին քամին, որը կնկատվի մարզերում, չի շրջանցի նաև մայրաքաղաքը։ Ըստ կանխատեսումների` ամպրոպի ժամանակ այն կարող է հասնել 18-20 մ/վ–ի։

Իսկ հաջորդ շաբաթը կմեկնարկի առանց տեղումների եղանակով։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի, իսկ գիշերային ժամերին կտատանվի 13-15 աստիճանների սահմանում։