Խոշոր ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված 5 անձանցից մեկը մահացել է

Արարատի մարզում տեղի ունեցած պատահարի ժամանակ ավտոմեքենաներից մեկի ղեկի դիմաց ՌԴ քաղաքացի է եղել, մյուսի դիմաց` զինծառայող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Հիվանդանոցում մահացել է Արարատի մարզում խոշոր ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված հինգ անձանցից մեկը մահացել է։

Գլխիվայր նետվել քարերի վրա. Գեղարքունիքում տղամարդն անհաջող փորձից հետո նորից է կրկնել այն

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, մայիսի 24-ին հիվանդանոցում մահացել է 66-ամյա Սերժիկ Արզումանյանը, որն Արարատի բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 23-ին Արարատ քաղաքի Երկաթուղային և Սպանդարյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո։

Մահացած քաղաքացին ավտովթարի պահին եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայում, որը վարել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող, 23-ամյա Թադևոս Նահապետյանը։ Hyundai Azera-ն վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 46-ամյա Ջամալուդին Մութաևը։

Վթարի հետևանքով Արարատի հիվանդանոց էին տեղափոխվել երկու ավտոմեքենաների վարորդները, ուղևորներ 19-ամյա Աննա Բալասանյանը, Ս. Արզումանյանն ու 64-ամյա Գարիկ Արզումանյանը։