Ուղևորատար Boeing-ը 3 ժամ պտտվել է երկնքում ու վերադարձել օդանավակայան

Utair ընկերության Boeing ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել Սուրգուտ վերադառնալ։ Ինքնաթիռում խնդիրներ են ծագել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Սուրգուտից Տաջիկստանի Խուդջանդ քաղաք ուղևորվող մարդատար ինքնաթիռը մի քանի ժամ հետո վերադարձել է օդանավակայան ու բարեհաջող վայրէջք է կատարել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տորոնտոյի օդանավակայանում բենզատարը մխրճվել է ինքնաթիռի մեջ. տեսանյութ

Հայտնի է, որ օդանավը Սուրգուտի օդանավակայանից մեկնել է տեղական ժամանակով 18:50-ին (Երևանի ժամանակով ժամը 17:50-ին) ու երեք ժամ պտտվել է երկնքում։

Ինքնաթիռի ստաբիլիզատորի հետ կապված խնդիր է ծագել, այդ պատճառով էլ օդանավի անձնակազմը որոշել է վերադառնալ։

Ավիաընկերության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Boeing-ն արդեն վայրէջք է կատարել։