Բաքուն բաց թողեց հայերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու կարողությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ն CNN-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Բաքվի ոչ ֆուտբոլային դիվանագիտությունն ու Հենրիխ Մխիթարյանին անվտանգության անբավարար երաշխիքների տրամադրելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը Եվրոպայի լիգայի եզրափակիչի միջոցով կյանքի կոչելու հնարավորությունը: Ամերիկյան CNN-ին այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալի» կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

«Քարդաշյանների ընտանիքը թող Բաքու մեկնի». Քիմը Մխիթարյանի պատճառով սկանդալի մեջ է հայտնվել

«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- ասել է Նաղդալյանը։

Վարդան Մինասյանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի` Բաքու մեկնել–չմեկնելուն

Հիշեցնենք` Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալն» ու «Չելսին»:

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Ակումբն այդ որոշումն ընդունել է հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը:

Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի հստակ օրը