Զինվորների համար նախատեսված օճառը` վաճառքում. պարզաբանում է ԶՈւ թիկունքի պետը. տեսանյութ

ՀՀ ԶՈւ թիկունքի պետը խոսել է Գյումրիի շուկայում հայտնված «ՊՆ» մակնշմամբ օճառների մասին։
Sputnik

Օրերս սոցցանցերում օգտատերերն ահազանգել էին, որ Գյումրու շուկայում զինվորների համար նախատեսված օճառ են վաճառում։ Նրանք նաև լուսանկար էին հրապարակել։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ թիկունքի պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը օճառի` շուկայում հայտնվելու մի քանի վարկած մատնանշեց, բայց ասաց, որ դեռ ոչ մեկի չի կարող մեղադրել։ Հիմա ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչությունը պարզում է, թե ինչպես է բանակի կարիքների համար նախատեսված ու վաճառքի ոչ ենթական օճառը հայտնվել Գյումրու շուկայում։Մանրամասները` տեսանյութում։