Անցած տարվա համեմատ առաջնագծում լարվածությունը պակասել է. տեսանյութ դիրքերից

ՀՀ ՊՆ հնիգերորդ կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանի խոսքով որոշակի կրակոցների առկայությունը պայմանավորված է հիմնականում երկկողմանի ինժեներական աշխատանքներով:
Sputnik

Համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի, այս տարի առաջնագծում հանդարտ է: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է գնդապետ Անդրանիկ Փիլոյանը: ՀՀ ՊՆ հնիգերորդ կորպուսի հրամանատարը տեղեկացրեց, որ որոշակի կրակոցների առկայությունը պայմանավորված է հիմնականում երկկողմանի ինժեներական աշխատանքներով. կողմերը փորձում են խոչընդոտել միմյանց:

Մանրամասները դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութում, որը նկարահանվել է առաջնագծի պահպանության տեղամասերից մեկում: