Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակը Երևանում կնշեն համերգով ու երգի պրեմիերայով

Երևանում Շառլ Ազնավուրին նվիրված համերգին ներկա կլինեն շանսոնյեի որդին ու հարսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Մայիսի 28-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի և Նաիրա Գուրջինյանի «JAZZEL» ստուդիայի սաների «Խոստովանում ենք» երաժշտական բեմադրությունը՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 95–ամյակին:

Ազնավուրի որդին դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահին. լուսանկար

Համերգային ծրագրում ընդգրկված են Ազնավուրի աշխարհահռչակ ստեղծագործությունները: Համերգի վերջում կկայանա Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված երգի պրեմիերա (երաժշտության հեղինակ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նաիրա Գուրջինյան, խոսք՝ Դոնարա Փայտարյանի):

Երաժշտական ներկայացման պատվավոր հյուրերի շարքում կլինի Շառլ Ազնավուրին որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ հետ:

Համերգը տեղի կունենա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 19:00-ին: