Պայթյուն Քաբուլի մզկիթում. մահացել է հոգևոր առաջնորդը, կան տուժածներ

Պատահարի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ, 16–ը տուժել են։ Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը` հղում անելով երկրի ՆԳՆ–ին։

ՌԻԱ Նովոստիի տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ Քաբուլի արևելքում։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով մահացել է հոգևոր առաջնորդը։

Պատահարի այլ մանրամասներ չեն հաղորդվում։