Միասին եփեցին, միասին կերան. լրագրողներն ու զինվորները ճաշ են պատրաստում զորամասում

Լրագրողներն այսօր հնարավորություն են ունեցել ոչ միայն զինվորի հետ համեղ ճաշ վայելելու, այլ նաև այդ ճաշը միասին պատրաստելու։
Sputnik

ՀՀ ՊՆ–ն այսօր մի խումբ լրագրողների տարել էր Հայաստանի սահմանամերձ զորամասերից մեկը շրջայցի։ Լրագրողները ծանոթացան զինվորների առօրյային, տեսան զինծառայողների համար նախատեսված նոր համազգեստին, զրուցեցին ՀՀ ԶՈւ թիկունքի պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանի հետ։

Ի դեպ, լրագրողներն ու զինծառայողները միասին ճաշ պատրաստեցին, հետո միասին էլ վայելեցին այն։ Ավելին` Ռոմիկ Մարգարյանը խոհարարության մեջ իրեն լավագույնս դրսևորած լրագրողին պատվոգիր հանձնեց և նրան ու օպերատորին զինվորի հացից բաժին հանեց։