Ինչու է Այսեր Ղազարյանը հրաժարվել փոխնախարարի պաշտոնից. տեսանյութ

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը բազմաթիվ խնդիրների է հանդիպել պաշտոնավարման ամիսներին, սակայն դրանք արդյունավետ լուծելու համար ճիշտ է համարում լքել պաշտոնը:
Sputnik

Այսեր Ղազարյանը բնապահպանության նախարարությունը լքելուց հետո մտադիր է լուծել բնապահպանության ոլորտի խնդիրները։ Նա այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

Գագիկ Հարությունյանի եղբայրն էլ հրաժարական տվեց. ՀՀ նախագահը ստորագրել է դիմումը

Ըստ Այսեր Ղազարյանի` ոլորտի խնդիրների լուծման համար չեն ձեռնարկվում ադեկվատ գործողություններ: Դա էլ ստիպել է, որ պաշտոնից հեռանալու մասին դիմում ներկայացնի ու փորձի զբաղվել խնդիրների բարձրաձայնմամբ ու լուծմամբ` համակարգից դուրս լինելով:

Ավելի վաղ Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պատճառաբանելով, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները չեն համապատասխանում իր սկզբունքներին և գործելակերպին:

Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ռազմավարության հայեցակարգով որպես էկոանվտանգության հիմնաքարեր նշված են ջրային ու անտառային ռեսուրսները: Մասնավորապես Սևանա լիճը: Սակայն այժմ այն հիվանդ է, ու լճի փրկության քայլեր չեն ձեռնարկվում:

Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել

«Անցած տարվա ելույթի ժամանակ Փաշինյանը նշեց, որ Սևանի հարցը Ղարաբաղի հարցի նման կարևոր է: Դա միանշանակ այդպես է: Մենք պետք է վեր դասենք լիճը ամեն ինչից, ստվերային բիզնեսներից, և ունենանք քաղցրահամ ջրի պաշար, ձկան պաշար: Այն գործընթացները, որ սկսել էինք, ադեկվատ ընթացք չեն ստացել», - ընդգծեց նա:Հիշեցնենք` Այսեր Ղազարյանը բնապահպանության փոխնախարար էր նշանակվել 2018 թվականի հունիսի 21-ին։