Երիտասարդներն Արցախի բարբառով երգ են ձայնագրել Conifa Արցախ մրցաշարին ընդառաջ. տեսանյութ

Արցախի երիտասարդները հետաքրքիր կատարում են ձայնագրել Conifa Արցախ 2019 մրցաշարին ընդառաջ։ Շատ սեղմ ժամանակահատվածում գրված երգում բոլորին հրավիրում են այս տարվա Conifa Artsakh / Conifa Արցախ-ին։
Sputnik

Արցախցի երիտասարդներն իրենց երգում ասում են, որ պատրաստ են ցույց տալ արցախյան ջերմ հյուրընկալությունը։

Երգն ունի նաև հումորային ենթատեքստ, որը հնչում է Արցախի բարբառով։

Երգը գրել են 4-ով՝ B 58-ը, ԼյՕկան, Դիբետան ու Թայդին, որոնցից առաջին երկուսը ռեփերներ են, մյուս երկուսը 2016թ. - ին հիմնադրել են «Օրինակ» խումբը։

Հիշեցնենք` այս տարվա հունիսի 1-ից 9-ը Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի՝ CONIFA -ի 2019թ.-ի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Արցախում։