«Խելացի դրամապանակի» հեղինակը բացում է իր հաջողության գաղտնիքը և ներկայացնում սխալները

Ստարտափ շոու ծրագրի շրջանակում «խելացի դրամապանակ» հայկական նորարարության հեղինակը պատմում է անցած ճանապարհի խոչընդոտների ու բարդությունների մասին, տալիս դրանք հաղթահարելու խորհուրդներ:
Sputnik

Լուսինե Մկրտչյան, Sputnik Արմենիա

Մեր օրերում իսկապես դժվար է զարմացնել մարդկանց, դժվար է ստեղծել  այնպիսի մի իր, որը միանգամից կհետաքրքրի, կգրավի ու կդառնա անհրաժեշտ շատերի համար: Հենց դրա համար էլ ամեն ինչ արվեց, որ նոր դրամապանակն ունենար բոլորովին նոր գործառույթներ։ Միևնույն ժամանակ, այն պետք է լիներ բարակ, ճաշակով և կարևորը` հարմարավետ:

«Կախարդական» բաժակ` լիմոնադի համար. հայկական ստարտափը գնահատել են Pepsi–ում

«Խելացի դրամապանակ» հայկական ստարտափն անցավ լուրջ փորձությունների միջով: Բազմաֆունկցիոնալ դրամապանակն ամբողջությամբ հայկական արտադրության է: Գաղափարի հեղինակ Ազատ Թովմասյանին նորարարությունն առաջ մղելու և այն քրաուդֆանդինգի հարթակներից աշխարհին ներկայացնելու գործում օգնել է գործին նվիրված թիմը. 2017 թվականի հունիսին հայկական խելացի դրամապանակը ներկայացվել է IndieGoGo հարթակում, որտեղ ստարտափի զարգացմանը նպաստելու համար սկսվել է դրամահավաք: Մեկ օրում հավաքագրվել է նախապես հայտարարվածից 1.5 անգամ շատ գումար՝ ավելի քան 67.000 դոլար նախապես հայտարարված 45.000-ի փոխարեն:

Հայկական դրամապանակը հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել արտասահմանցիների մոտ. պոտենցիալ գնորդների 60-70%-ը ամերիկացիներ են,արտադրանքի հիմնական շուկա են համարվում նաև Կանադան և Ավստրալիան:

Եթե ունես այս դրամապանակն, ապա կարող ես վստահ լինել, որ ոչինչ կիսատ չի մնա ՝ չի վերջանա հեռախոսիդ մարտկոցը, ինտերնետ կապը չի անջատվի։ Իսկ դրամապանակն էլ` իր կարևոր փաստաթղթերով, գրեթե անհնար է կորցնել մի շարք հատկանիշների շնորհիվ: Սա շատ կարևոր է հաշվի առնելով վիճակագրական այն տվյալը, որ աշխարհում ամեն տարի կորում է ավելի քան 30 միլիոն դրամապանակ:

Թեյի ստարտափ կամ ինչով են հայերն ուրախացնում ռուս տատիկներին

Դրամապանակի խելացի միջուկն այժմ հավաքվում է Չինաստանում, մնացած ամբողջ գործընթացը `Հայաստանում: Հայաստանի ազատ տնտեսական գոտու տարածքում տեղակայված փոքրիկ ու հագեցած սենյակում հայկական ստարտափն անցնում է վերջնական թեստավորումը, լավագույն մասնագետներն այստեղ են ստուգում ամբողջ պրոցեսը  և դրամապանակը ուղարկում կաշվե գործարան, որից հետո արդեն ծրագրային ապահովման և փաթեթավորման պրոցեսն է: Եթե թեստերը խնդիր են ֆիքսում, խելացի միջուկը վերադառնում է Չինաստան, որտեղ այն ուղղում են կամ նորն են ուղարկում:

«Հայկական սկսնակ ստարտափ թիմերին խորհուրդ կտամ օգտվել ազատ տնտեսական գոտու առավելություններից, լինել անկեղծ, բաց ու թափանցիկ և սպառողների հետ ճկուն հաղորդակցություն ապահովել բոլոր հարթակներում: Եթե դու հայտարարում ես , որ ունես խնդիր` մարդիկ օգնում են: Իմ ամենամեծ երազանքը միշտ եղել է օրինակ ունենալ մեր աչքի առաջ, որ մեզանից առաջ գնացող ընկերություն լիներ, որի սխալների վրա մենք սովորեինք :Բայց մենք դարձանք առաջինը մեր ոլորտում և ես բոլորին խորհուրդ եմ տալիս ` սովորել մեր սխալների վրա», - ասում է  Ազատ Թովմասյանը:

«Խելացի դրամապանակի» հեղինակը բացում է իր հաջողության գաղտնիքը և ներկայացնում սխալները

Ներկայում խելացի դրամապանակի երեք տարբերակ է առաջարկվում սպառողին` ճամփորդական, երկփեղկանի և քարտապան ` ոչ մի ֆունկցիոնալ տարբերությամբ : Դրամապանակը երկու գույն ունի ` սև և շագանակագույն ` ըստ ճաշակի։ Ստարտափ ծրագիրն ամբողջությամբ մտել է առկա պահանջարկի իրացման և նոր շուկաների  նվաճման փուլ: