Տիգրան Խուդավերդյանը «Յանդեքս» ընկերությունների խմբի կառավարող տնօրեն է նշանակվել

Տիգրան Խուդավերդյանն ընկերությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Հիմա էլ ստանձնել է մի պաշտոն, որը նախկինում չի եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. «Յանդեքս» ընկերությունների խմբի կառավարող տնօրենի պաշտոնում նշանակվել է Տիգրան Խուդավերդյանը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նախկինում ընկերությունն այդպիսի պաշտոն չի ունեցել, և չի նշվում, թե ինչ նպատակով են այն ստեղծել։

«Տիգրանը վաղուց է աշխատում «Յանդեքսում», շատ լավ է տիրապետում բիզնեսին և հարգանք է վայելում ընկերությունում», – նշել է խմբի գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժը։

Խուդավերդյանը «Յանդեքս» է եկել 2006 թվականին։ Նա գլխավորել է նաև «Яндекс.Браузер» և «Яндекс.Навигатор» ծառայությունները։ 2015 թվականին թոփ մենեջերը դարձել է «Яндекс.Такси»–ի, իսկ 2018 թվականից` «Яндекс.Такси»–ի և Uber– միավորված ընկերության գլխավոր տնօրենը։