Թերեզա Մեյը կարող է հրաժարական տալ. պատճառը հայտնի է

ԵՄ–ն և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Brexit–ի նոր հետաձգումը մինչև հոկտեմբերի 31-ը։ Միևնույն ժամանակ Լոնդոնը պետք է վավերացներ ԵՄ–ից դուրս գալու համաձայնագիրը մինչև 2019 թվականի մայիսի 22-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հրաժարականի մասին կարող է հայտարարել արդեն վաղը` մայիսի 24-ին։ Այս մասին գրում է The Times պարբերականը` հղում անելով կառավարության աղբյուրներին։

Այս որոշումը կապված է այն բանի հետ, որ նախարարների կաբինետը հրաժարվել է ընդունել` ԵՄ–ից դուրս գալու վարչապետի դիրքորոշումը։

Ոչ միայն պարում է, նաև ֆուտբոլ է խաղում. Թերեզա Մեյը սոցցանցերի հերոս է դարձել. տեսանյութ

Սպասվում է, որ Մեյը կհայտարարի հրաժարականի մասին արդեն վաղը` մայիսի 24-ին, 1922 Կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդիի հետ հանդիպումից հետո, որը որոշում է կուսակցության առաջնորդի ընտրության կամ նրան փոխելու հարցերը։ Պարբերականի զրուցակցի խոսքով` Մեյը փորձելու է որոշել պաշտոնը լքելու ժամկետները։

ԵՄ–ն և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Brexit–ի նոր հետաձգումը մինչև հոկտեմբերի 31-ը։ Միևնույն ժամանակ Լոնդոնը պետք է վավերացներ դուրս գալու մասին համաձայնագիրը մինչև 2019 թվականի մայիսի 22-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Միացյալ թագավորության խորհրդարանի համայնքների պալատի առաջնորդ Անդրեա Լեդսոմի հրաժարականի մասին։ Հայտնում են, որ հրաժարականի պատճառ են դարձել Թերեզա Մեյի հետ ունեցած տարաձայնությունները։