Կոալայի երջանիկ ձագը դուրս է եկել մոր պարկից. տեսանյութ

Փափուկ պարկավոր արջերը չինական Գունաչժոու քաղաքի զբոսայգում ապրում են մի մեծ ընտանիքով։
Sputnik

Կոալաների ամենամեծ պոպուլյացիան իրենց ավստրալական հայրենիքի սահմաններից դուրս բնակվում է չինական Գունաչժոու քաղաքի Սյան Ցզյան սաֆարի–զբոսայգում։

Ընդհանուր առմամբ այստեղ 60 կոալա կա, և նրանք 2006 թվականից ապրում են մի մեծ ընտանիքի պես։

Օրեր առաջ կոալայի պարկից ևս մեկ ձագուկ է դուրս եկել, նրան կոչել են Happy (Երջանիկ)

Կադրերում երևում է, ինչպես է ձագուկը բռնվում ծառ մագլցող մորից։

Երջանիկ փոքրիկը ծնվել է անցած տարվա հոկտեմբերին, բայց որոշել է ծանոթանալ սաֆարի–զբոսայգու այցելուների և շրջակա աշխարհի հետ միայն օրեր առաջ։