ՀՀԿ-ն վճռական է սահմանադրականության սպառնալիքի դեպքերում շարունակել քաղաքական պայքարը

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձ է կատարվել նաև կուսակցական կառույցների աշխատանքներին, կուսակցության արդիականացման ծրագրի ընթացքին, միջազգային համագործակցության գալիք ծրագրերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 Մայիս — Sputnik. ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գործադիր մարմնի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը:

Նիստին անդրադարձ է կատարվել երկրի ներքաղաքական վերջին զարգացումներին: Գործադիր մարմինը վերահաստատել է մայիսի 19-ին տրված գաղաքական և իրավական գնահատականները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված:

«Դուխովի» ժամանակն անցել է, ժամանակն է գործել խելքով ու մտքով. ՀՅԴ–ն հանրահավաք է անում

Կուսակցությունը շեշտում է, որ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացները, այդ թվում՝ դատական համակարգի հնարավոր բարեփուխումները, պետք է իրականացվեն բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում և հավատարիմ մնալով երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Այս կապակցությամբ Հանրապետականը արժևորում է Հայաստանի մի շարք կուսակցությունների, հասարական կազմակերպությունների ու գործիչների և միջազգային կազմակերպությունների համապատասխան արձագանքները:

Կուսկացությունը վճռական է Հայաստանում ժողովրդավարությանն ու սահմանադրականությանը սպառնացող զարգացումների վերաբերյալ շարունակել քաղաքական պայքարը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, միաժամանակ օգտվելով իրեն հասանելի բոլոր միջազգային հարթակներից և հնարավորություններից:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կուսակցական կառույցների աշխատանքներին, կուսակցության արդիականացման ծրագրի ընթացքին, քաղաքական դպրոցի գործունեությանը, միջազգային համագործակցության գալիք ծրագրերին: