ՌԱԴԻՈ

Արզումանյան․ «Որևէ իրավական հիմք չկա ԵԹԿՊԻ ռեկտորի ընտրությունների չկայացման համար»

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր կայանալու են ռեկտորի ընտրություններ։ «Միակ թեկնածուն» ռեկտորի ԺՊ Լիլիթ Արզումանյան է։ Ուսանողները դժգոհում էին, որ ուրիշ թեկնածուներ և ծրագրեր չկան, իսկ Արզումանյանն այս ոլորտից չէ։
Sputnik
Արզումանյան․ «Որևէ իրավական հիմք չկա ԵԹԿՊԻ ռեկտորի ընտրությունների չկայացման համար»

Լիլիթ Արզումանյանը ուսանողներին ասել էր , որ ինքնաբացարկ կհայտնի։

Բայց այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում Արզումանյանն ասել է, որ ինքնաբացարկ չի հայտնի և ռեկտորի ընտրությունները կկայանան։

Եթե այդպես է, ինքնաբացարկ կհայտնեմ. Թատերականի ռեկտորի ընտրությունները չե՞ն կայանա

«Որևէ իրավական հիմք չկա ԵԹԿՊԻ ռեկտորի ընտրությունների չկայացման համար, ամեն ինչ արվել է օրենքի տառին համապատասխան»,-ասել է Արզումանյանը։

Լիլիթ Արզումանյանը նշեց, որ ուսանողների  բողոքը  կազմակերպված էր թատերականի դասախոս Արամ Սուքիասյանի կողմից։ Ռեկտորի միակ թեկնածուն  վստահեցնում է, որ իրավունք չունի դաշտը զիջել անազնիվ մարդկանց, որոնք ուսանողներին կարող են օգտագործել անձնական շահերի համար։