ՌԱԴԻՈ

Հարությունյան․ «Տհաճ և թեժ մթնոլորտ է ԲՈւՀ-ում »

ԿԳՆ կանոնադրությունը մեկ ստորակետով տարբերվում է ԲՈՒՀ-ի կանոնադրությունից, ինչը տարընթերցման հնարավորություն է տվել, և զրկել է մյուս թեկնածուներին մասնակցել ընտրությանը։
Sputnik
Հարությունյան․ «Տհաճ և թեժ մթնոլորտ է ԲՈւՀ-ում »

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը`խոսելով Թատերական ինստիտուտում ռեկտորի ընտրության շուրջ ծավալված աղմուկի մասին։

ԵԹԿՊԻ -ի ռեկտորի պաշտոնում առաջադրված  երկու թեկնածուները դուրս մնացին մրցապայքարից,  քանի որ կանոնադրությունը տարընթերցման հնարավորություն է տվել  և պարզվել է՝ գիտական կոչում ունենալը բավարար չէ թեկնածու լինելու համար։

Արզումանյան․ «Որևէ իրավական հիմք չկա ԵԹԿՊԻ ռեկտորի ընտրությունների չկայացման համար»

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրությունից օրեր առաջ նախարարությունը մերժեց  երկու թեկնածուներին՝ Արմեն Հարությունյանին և դասախոս Վասիլի Գևորգյանին․ նրանք վաստակավորի կոչում չունենին։ Միակ թեկնածուն մնացել է ռեկտորի ԺՊ Լիլիթ Արզումանյանը։  Ուսանողները դեմ են և բողոքել են։

«Տհաճ և թեժ մթնոլորտ է ԲՈՒՀ-ում․ ինչպես ուսանողներն են ասել` ռեկտորի պաշտոնակատարի հետ հանդիպմանը պետք է ընտրեն իր և իր միջև»,-ասել է Հարությունյանը։

Հարությունյանի պարզաբանմամբ՝ հայտերը ներկայացնելիս նախարարությունը  միանգամից չի մերժել իրենց, այն դեպքում, երբ հստակ էր, որ վաստակավորի կոչում չկա, և նախարարության տեքստը թուլ էր տվել իրենց մասնակցելու ռեկտորի ընտրությանը։