Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև ՀՀ քաղաքացիներ

Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում այսօր առավոտյան տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։

Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

Ազնավուրը մեր քաղաքի արժանի զավակն է. Փարիզի քաղաքապետ

Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։

Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 22–ի առավոտյան Սիենա–Ֆլորենցիա մայրուղու վրա շրջվել է երկհարկանի զբոսաշրջային ավտոբուս։ Ի սկզբանե իտալական ԶԼՄ–ները հաղորդել են, որ ավտոբուսում եղել են զբոսաշրջիկներ Ռուսաստանից։

«Ավտոբուսում եղել է զբոսաշրջիկների 60–հոգանոց խումբ Արևելյան Եվրոպայի երկրներից։ Տուրի ծրագրով նախատեսվել է այցելություն «արվեստների քաղաք»։

Նրա տվյալներով` մահացած կինը զբոսավար է։ Վիրավորվել է 15 մարդ, որոնցից 4–ը ծանր վիճակում են, 4–ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։