Հարկերն աճել են, հարկատուները` փոխվել. ՊԵԿ–ը հրապարակել է խոշոր հարկատուների նոր ցանկը

«Գազպրոմ Արմենիան» ու ՀԷՑ–ը վերականգնել են դիրքերը, Սամվել Ալեքսանյանի եկամուտները կտրուկ աճել են։ Հետհեղափոխական վերադասավորումները Հայաստանի տնտեսության մեջ շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վերադարձել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին հորիզոնական։ ՊԵԿ հրապարակած 2019թ–ի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տեղում դարձյալ «Գազպրոմ Արմենիա»–ն է։

Հրապարակված տվյալներով, այս ընկերությունը տարվա առաջին 3 ամիսներին 13 531 277 դրամի հարկ է վճարել։

Թուրքիայից Հայաստան ներկրել են առանց հայտարարագրման. ԱԱԾ պարզաբանումը

Հիշեցնենք, որ անցյալ տարի հունվար–դեկտեմբերին «Գազպրոմ Արմենիան» մոտ 40 միլիարդ (39 982 390 000) դրամ հարկ էր մուծել ու վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել խոշորների 5-րդ տեղում։

Իսկ 2018 թ.–ի հունվար–դեկտեմբերին առաջին հորիզոնականը զբաղեցրած «Գրանդ Տոբակոն» այս տարեսկզբին երկրորդ տեղում է` 12 126 039 դրամ հարկով։

Մեկ սանդղակով ցած է իջել նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որն 2018թ–ին երկրորդ, իսկ այս տարի` 3-րդ տեղում է` 6 300 316 դրամ հարկերով։

4-րդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է. այն 2018թ–ին դուրս էր մնացել անգամ խոշորներ հարկատուների առաջին տասնյակից` հայտնվելով 11-րդ տեղում։

5-րդ տեղում, ինչպես և անցյալ տարի, «Գոեպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է` 4 295 157 դրամ հարկերով։

Կառավարությունը Ծառուկյանի սրտով չգնաց. ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցվում է

6-րդ տեղում «Ինթերնեշնլ Մասիս Տաբակն» է, 7-րդ–ում` «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշնը», 8-ում` «Ֆլեշը», 9–րդ -ում` «Ակվիլոն Թրեյդ» ընկերությունն է, 10–րդ-ում` «Արմենիա միջազգային օդանավակայանները»։

Հետաքրքական է, որ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը, որ անցյալ տարի 6-րդ հորիզոնականում էր ու 16,2 մլրդ դրամ հարկ էր վճարել, այս տարեսկզբին 277–րդ տեղում է և ընդամենը 134 494 դրամ հարկ է վճարել։ Փոխարենը նույն գործարարին պատկանող «Սիթի» ընկերությունն այս տարի խոշորների ցանկում 16-րդն է` 1 564 916 դրամի հարկերով։ Մինչդեռ 2018թ–ին այն 77-րդն է եղել և ամբողջ տարվա ընթացքում  ընդամենը 2 253 330 դրամ հարկ է մուծել բյուջե։