ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կկոչվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց։ Երևանի ավագանու անդամներն այսօր այս մասին որոշում ընդունեցին։
Փողոցների անվանումները փոխելու առաջարկը ներկայացրել էր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
Նրա կարծիքով` փողոցը հենց սկզբից էլ սխալ անվանում է ունեցել և հաշվի չի առնվել Գրիգոր Լուսավորչի դերը քրիստոնեության տարածման գործում։
Բուռն քննարկումներից հետո ավագանու անդամներից 30-ը կողմ քվեարկեցին փողոցի անվանափոխմանը, 17-ը` դեմ, 12-ը` ձեռնպահ։
Սրբերի փողոցները, ցույցերը և տրանսգենդերները․ երբ ակնհայտի մասին խոսելու ժամանակն է
Ավագանին մերժեց Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցների դիմաց «սուրբ» բառն ավելացնելու առաջարկը։ Ավագանու անդամները համարեցին, որ անվանափոխումը նպատակահարմար չէ, քանի որ կապված է հավելյալ ծախսերի հետ։
Վարդանյանն ապշել է «սուրբ» բառի արձագանքներից. ի՞նչ են մտածում քաղաքացիները. տեսանյութ