Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 22-ին շրջանների զգալի մասում, 23-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում ևս մայիսի 22-ին կեսօրից հետո, 23-26-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։