Հայաստանի հավաքականի խաղացողը սկանդալային խաղից հետո կռվի մեջ է ընկել. տեսանյութ

Համացանցում Հայաստանի հավաքականի խաղացող Էրիկ Վարդանյանի մասնակցությամբ սկանդալային կռվի տեսանյութն է հայտնել։
Sputnik

Հայաստանի առաջնության 34–րդ մրցաշրջանի «Լոռի»–«Փյունիկ» (2:2)  հանդիպման ժամանակ սկանդալային միջադեպ է  տեղի ունեցել։ Դրա հետևանքով «Փյունիկը» կարող է զրկվել չեմպիոնի կոչումից»: Խաղի 85–րդ րոպեին 2:2 հաշվով դատավոր Արտակ Սիմոնյանը «Փյունիկի» օգտին ակնհայտ 11 մետրանոց չի նշանակել։

ՀՖՖ դատավորների կոմիտեն որոշում է  կայացրել որակազրկել Արտակ Սիմոնյանին մինչ քննության ավարտը։

Սակայն պարզում է՝ ամեն ինչ այդքանով չի սահմանափակվել։ Խաղից հետո կռիվ է սկսվել։ Տեսանյութում երևում է` ինչպես է «Փյունիկի» ու ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը քար նետում քաշքշուկի մասնակիցներից մեկի ուղղությամբ։