Ելիզավետա Մելիք–Հայկազյանն ընդգրկվել է ՌԴ–ի ամենահեռանկարային երիտասարդների վարկանիշում

Ելիզավետայի անունը ներառվել է Ռուսաստանի ամենահեռանկարային երիտասարդների վարկանիշի «Գիտություն և տեխնոլոգիաներ» անվանակարգի եռյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Ֆիզիկոս Ելիզավետա Մելիք–Հայկազյանը` որպես Ռուսաստանի մինչև 30 տարեկան ամենահեռանկարային քաղաքացիներից մեկը, ընդգրկվել է Forbes–ի վարկանիշային աղյուսակում։

Նա ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։

Գիտնականների միջազգային համագործակցության խմբում Մելիք-Հայկազյանն արևային մարտկոցի և լուսադիոդների համար նոր մասեր է ստեղծում:

Ռուսաստանի ամենահարուստ հայերը` Forbes–ի ցուցակում

Սպեկտրոսկոպիայի նոր մեթոդին նվիրված հոդվածը թիմը հրապարակել է Scientific Reports հեղինակավոր ամսագրում, նրանց մշակումներն անհամեմատ էժան են ոլորտում օգտագործվող մյուս մեթոդներից։

Մելիք-Հայկազյանը Սինգապուրի Գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների գործակալության SIPGA թոշակ է ստացել։

Նշենք, որ վարկանիշային ցանկը կազմողները հաշվի են առնել տարիքը, մասնագիտական ոլորտում ճանաչված լինելն ու անհատի մրցունակությունը։