Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով կստեղծվի. «Իմ քայլը» քննարկում է ունեցել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր փակ նիստ էին հրավիրել և ավելի քան 3 ժամ բուռն քննարկում ունեցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 Մայիս — Sputnik. 2016-ի ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով կստեղծվի։ Այս մասին 3 ժամ տևած փակ քննարկումից հետո լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր փակ նիստ էին հրավիրել և ավելի քան 3 ժամ բուռն քննարկում ունեցել:

Ապրիլյան պատերազմի 23 զոհերի գործերը կքննարկվեն եվրոպական դատարանում. Արցախի ՄԻՊ

«Որոշում է կայացվել և առաջիկա լիագումար նիստի ընթացքում հարց կդրվի ջրօգտագործման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու, 2016-ի ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Նաև վեթինգի մասին նախագիծ ունենալու որոշում է կայացվել: Այսօրվանից սկսած ինտենսիվ այդ ուղղությամբ աշխատելու ենք»,–ասաց Մակունցը:

Մակունցի խոսքով` Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կզբաղվի, քննիչ հանձնաժողովը հենց լինելու է այդ հանձնաժողովը, և նրանք կտեղեկացնեն, թե ինչպես է լինելու: Եթե անհրաժեշտություն տեսնեն ներգրավելու այլ անձանց, քննիչ հանձնաժողովը կգնա նաև այդ քայլին: