Անձրև, ամպրոպ և կարկուտ. մայիսը հետ եկավ արձակուրդից

Ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Այսօր` մայիսի 20–ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մետր վայրկյան»,–նշված է ԱԻՆ–ի հայտարարության մեջ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևանում մայիսի 20-21-ը սպասվում է անձրև և ամպրոպ:

Հիշեցնենք, ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը երեկ Facebook-ի իր էջում կատակել էր, թե մայիսը գնացել է արձակուրդ, ամսվա սկզբին նոյեմբերն էր աշխատում, իսկ հիմա` հուլիսը։