ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի կկայանա աշնանը Երևանում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարվել է այսօր ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ժամանակ Բիշքեկում։
ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու առաջարկն արել էր Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Սիրով հրավիրում ենք։ Հուսով ենք` միջոցառումը Երևանում տեղի կունենա։ Եթե առարկություն չկա, խնդրում եմ քվեարկել», – ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Խորհրդի նիստի ընթացքում։
Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերին կամ նոյեմբերին, հստակ օրը հայտնի կդառնա ավելի ուշ։
Հիշեցնենք` կիրակի ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ու ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ոչ պաշտոնական զրույց են ունեցել Մոսկվայից Բիշքեկ ուղևորվող ինքնաթիռում։
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն անցկացվում է մայիսի 19–20–ին Բիշքեկում։