Ավազակային հարձակում Քուչակում. դանակով զինված ուղևորին արագ հայտնաբերել են

Երիտասարդ տղամարդը դանակի սպառնալիքով վերցրել է տաքսու վարորդի բջջային հեռախոսն ու փողերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ գիշերը հանցագործություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Արտառոց դեպք Երևանում. երիտասարդը փորձել է պատշգամբից իջնել փողոց ու ընկել է մեքենայի վրա

Ըստ տեղեկությունների` Քուչակ գյուղում ապրող մի երիտասարդ դանակի սպառնալիքով թալանել է իրեն Երևանից Քուչակ հասցրած տաքսու վարորդին։

Նախնական վարկածով՝ 28-ամյա երիտասարդը հասել է իրենց գյուղ և ուղեվարձը վարորդին վճարելու փոխարեն դանակ է հանել, սպառնացել՝ վերցնելով նրա բջջայինն ու մոտի փողերը։

Հարձակումից հետո երիտասարդը փախել է, թալանված վարորդն էլ դիմել է ոստիկանների օգնությանը։

Իրավապահները կարճ ժամանակում հայտնաբերել են հանցանքը կատարած երիտասարդին ու գողացված փողն ու հեռախոսը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տուժած տաքսու վարորդը երիտասարդ տղա է և ապրում է մայրաքաղաքում։