ՌԱԴԻՈ

Տարիներ անցան. ի՞նչ մականուն ուներ Արտյոմ Երկանյանը բակում և ինչպես էր այն ձեռք բերել

Հեռուստալրագրող Արտյոմ Երկանյանը մինչև հիմա էլ ապրում է այն տանը, որտեղ ծնվել է։ Ասում է, որ իր սերնդի բակային ընկերներից միայն ինքն է մնացել շենքում։
Sputnik

Մնացածը ցրվել են ոչ միայն Երևանի, այլև աշխարհի տարբեր անկյուններով։ Մանկության ընկերները Արտյոմին հյուր են կանչում գրեթե բոլոր մայրցամաքներից։ Նա հիշում է, որ ժամանակին իրենց բակում քսանհինգ մարդ էր ապրում։

Այդ տունն ու բակը ութսունականների Երևանի համար այնքան էլ տիպիկ չէին։ Շենքը կառուցվել էր ХХ դարի երեսունականների կեսին այն հայ մասնագետների համար, որոնց հրավիրում էին ԽՍՀՄ այլ քաղաքներից Խորհրդային Հայաստանը զարգացնելու։ Նրանց տունն այդպես էլ կոչվում էր` Մասնագետի տուն։

Տարիներ անցան. ինչպես է «համով» Զառան համբուրվել Բրեժնևի հետ. պատվաբեր էր, բայց տհաճ

Արտյոմի պապը ժամանակին անվանի ճարտարապետ էր ու ապրում էր Լենինգրադում։ Նա Երևան էր ժամանել, ու նրա նախագծով կառուցվել էր «Մոսկվա» կինոթատրոնը։ Զարմանալի է` ճնշումների ալիքը, որն այն ժամանակ դիպչել էր նաև Մասնագետի տան բնակիչներին, շրջանցել էր նրանց ընտանիքը, թեև ճարտարապետ Երկանյանը, լրագրող թոռան խոսքով, խորհրդային իշխանության հանդեպ առանձնապես համակրանք չուներ։

Նրանց բակում երկու լողավազան կար, ինչը չկար ուրիշ բակերում։ Բայց նույնիսկ այդպիսի առատությունը չէր բավարարում. Արտյոմն ընկերների հետ թաց լողազգեստերով անցնում էր փողոցն ու լողում «Առագաստ» սրճարանի մոտի շատրվաններում։

Երկանյանը հիշում է, որ փոքր ժամանակ հաճախ էր հիվանդանում, և մայրը չէր թողնում, որ նա շատ վազվզի բակում, որպեսզի չքրտնի։ Հենց այդ պատճառով էլ նա ֆուտբոլ խաղալիս միշտ հայտնվում էր դարպասապահի դերում։ Գնդակները լավ էր բռնում, ինչի համար ստացել էր «Դասաև» մականունը։ Դասաևը Խորհրդային Միության հայտնի դարպասապահներից էր։ Նա աշխարհի լավագույն դարպասապահներից էր համարվում։

«Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է փողոցային խաղերին և մոռացված բակային ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին ու անցյալի այլ վառ պատմություններին։