Շիրակում դատավորներն աշխատանքի են գնացել 7:40

Բողոքավորները կշարունակեն մնալ դատարանի մուտքի մոտ մինչև վարչապետի հայտարարությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Նիկոլ Փաշինյանի կոչին հետևող քաղաքացիները հավաքվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մուտքի մոտ: Նրանց շարքերում են նաև ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը և Նազելի Բաղդասարյանը:

Ցավոք, բոլոր դատարանների մոտ չեմ հասցնի գնալ. Փաշինյանը Կենտրոնի դատարանի մոտ էր

Չնայած վաղ առավոտից էին շիրակցիները հավաքվել դատարանի մուտքի մոտ՝ նպատակ ունենալով խոչընդոտել  աշխատակիցների մուտքը  դատարան, սակայն, պարզվում է վերջիններս շատ ավելի վաղ  էին աշխատանքի եկել` 7:40–ին  և շարունակում էին դեպքերին հետևել իրենց  սենյակների պատուհաններից:

«Հավաքվել ենք մեր ընդվզումը հայտնելու իշխանության մի թևի անգործունակությանը:  Դատական համակարգն այսօր չի սպասարկում ՀՀ քաղաքացիների շահերը: Իշխանությունը եռաթև է և նրանցից յուրաքանչյուրը պետք  հավասարաչափ  ծառայի ժողովրդին, և  ժողովուրդն էլ ցանկացած  ժամանակ կարող է միջամտել թևերի անգործունակության լուծմանը: Դատական  համակարգը  անգործության մատնվելով` պարալիզացվում է ամբողջ  կառավարման համակարգը և, հետևաբար, մենք մեր ընդվզումն ենք հայտնում այստեղ»,-նշեց  հավաքվածներից Կարեն Պետրոսյանը՝  փաստելով, որ  այս քայլը նույնիսկ ուշացած  է:

Բողոքավորները կշարունակեն մնալ դատարանի մուտքի մոտ մինչև  վարչապետի հայտարարությունը:

Շիրակում դատավորներն աշխատանքի են գնացել 7:40