Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա–ի հետ

Նա Կիլիկիո կաթողիկոսին է ներկայացրել Հայաստանում ընթացող գործընթացները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կաթողիկոսը հանդարտության և ազգային միասնության կոչ է հղել

Նա Կիլիկիո կաթողիկոսին է ներկայացրել Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի է ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ եւ անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ։

Փաշինյանը խոստացել է հեռախոսազրույցի մանրամասները ներկայացնել քիչ անց՝ նախատեսված ելույթում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ վաղն առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Վարչապետն այսօր ժամը 12։00–ին կառավարությունից ուղիղ եթերով հանդես կգա հայտարարությամբ։