Հայաստանում մեծանում է նորարարական այգիների նկատմամբ հետաքրքրությունը. փոխնախարար

2018թ–ին կաթիլային ոռոգմամբ է ապահովվել 146 հա տարածք, 2019թ–ի մոտ հինգ ամիսների ընթացքում` արդեն 112։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Հայաստանում աճում է հետաքրքրությունը նորարական այգիների նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

Երևանի նոր զարդը. 2800–ամյա մայրաքաղաքի «նորածին» այգին արդեն գործում է. ֆոտոշարք

«Ինտենսիվ այգիներ հիմնելու, կաթիլային համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագրերում այս տարի փոփոխություններ են կատարվել։ Ծրագրերը մեկնարկել են նախորդ տարի, այս տարի մենք փոխել ենք մոտեցումները, և դրանք, մեր կարծիքով, գյուղացիական տնտեսությունների համար դարձրել ենք առավել մատչելի և հասանելի», – ասաց Պետրոսյանը։

Մասնավորապես, դրանց գնման վարկը կարելի է վերցնել ընդամենը 2 տոկոսով` 8 տարով, 5 տարի արտոնյալ ժամկետով։

Այսպիսով, եթե 2018թ–ին կաթիլային ոռոգմամբ ապահովվել է 146 հա տարածք, ապա 2019թ–ի մոտ հինգ ամիսների ընթացքում` արդեն 112։