Գասպարին պառկել է Վճռաբեկ դատարանի առջև. օրվա ընթացքում Քոչարյանի տան առջև էլ կպառկի

Գասպարին որոշել է հերթով այցելել դատարաններ ու պառկել դրանց մուտքի մոտ։
Sputnik

Քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր պառկել է դատարանների դռների դիմաց և ասել, որ դատավորների հարցում հանրային վրդովմունքի դրսևորումն օրինաչափ է։

Նա, որպես բողոքի նշան, պառկել է Վճռական դատարանի դիմաց։ «Հետո գնալու եմ Սահմանադրականի, ավելի ուշ ԲԴԽ–ի մոտ կպառկեմ»,–ասել է նա։

Գասպարին հայտնել է նաև, որ այսօր պատրաստվում է պառկել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան առջև։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ցուցարարները Փաշինյանի կոչով փակել են հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։