ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ցուցարարները թույլ չտվեցին մտնել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նշենք, որ Էրիկ Գրիգորյանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանն է։
Լրագրողների հետ զրույցում պաշտպանը տեղեկացրեց, որ եկել էր իր պաշտպանյալի նկատմամբ կայացրած դատական ակտը վերցնելու։
Բայց ակցիայի մասնակիցները նրան թույլ չտվեցին ներս մտնել՝ ասելով, որ դատարանում մարդ չկա, իրենք վաղ առավոտից հսկել են մուտքն, ու որևէ մեկը չի կարողացել ներս մտնել։
Փաստաբանն արձանագրեց, որ քաղաքացիները խոչընդոտում են արդարադատության իրականացմանն ու հեռացավ։ Իսկ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտարարեց, որ դիմելու է դատախազություն՝ իր արձանագրած փաստով վարույթ հարուցելու հարցով։