Դատարանի աշխատակիցներն աստիճան են դրել ու փորձել 2–րդ հարկի պատուհանով ներս մտնել

Վաղ առավոտից ցուցարարները փակել են հանրապետության բոլոր դատարանների ելք ու մուտքերը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Երևանի Քրեական վերաքննիչ դատարանի աշխատակիցները փորձել են դատարանի հետնաբակից մուտք գործել տարածք։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Շիրակում դատավորներն աշխատանքի են գնացել 7:40

«Աշխատակիցներն աստիճան են տեղադրել ու փորձել երկրորդ հարկի պատուհանով ներս մտնել։ Սակայն ցուցարարները նկատել են և թույլ չեն տվել նրանց ներս մտնել»,–ասաց մեր թղթակիցը։

Ոստիկանների շնորհիվ ցուցարարների և դատարանի աշխատակիցների միջև բախումը կանխվել է։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ցուցարարները փակել են հանրապետության բոլոր դատարանների ելք ու մուտքերը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 12։00–ին կառավարությունից ուղիղ եթերով հանդես կգա հայտարարությամբ։