Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել. Ոստիկանություն

Ոստիկանությունը պաշտոնապես հայտնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Բալասանյանի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Վիտալի Բալասանյանի փաստաբանը դեպքի վայրում է. տեսանյութ

«Այսօր ոստիկանությունն ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Պաշտոնապես հայտնում ենք, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Բալասանյանի հետ»,-նշված է ոստիկանության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Երևանում քիչ առաջ զինված ոստիկանները կանգնեցրել Բալասանյանի ավտոմեքենան: Ոստիկաններն ասել են, թե ուզում են զննել մեքնենա, քանի որ տեղեկություն ունեն, որ մեքենայում զենք-զինամթերք կա: Բալասանյանի խոսքով՝ ինքը սա որևէ բանի հետ չի կապում, որևէ մեկի վրա չի կասկածում: