Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդներից մեկը նետվել է պատուհանից

Հիվանդ տղամարդը որոշել է կյանքին վերջ տալ հենց հիվանդանոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Արտաշատի հիվանդանոցից 60-ամյա մի տղամարդու են տեղափոխել Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նա մի քանի օր բուժում է ստացել Արտաշատի հիվանդանոցում, քանի որ տառապում էր խրոնիկ հիվանդությամբ։

Ավազակային հարձակում Քուչակում. դանակով զինված ուղևորին արագ հայտնաբերել են

Տղամարդը վիրաբուժական բաժանմունքի երկրորդ հարկից նետվել է ասֆալտին՝ ստանալով մարմնական լուրջ վնասվածքներ։

Ինքնասպանության փորձից որոշ ժամանակ անց՝ մայիսի լույս 20-ի գիշերը, տղամարդը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով։

Մեր տեղեկություններով՝ նա ապրում էր Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում։