Երրորդ քայլն անելու ժամանակն է. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ, որտեղ կուսակցության և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակներ են դրել` ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ անկախ որևէ մեկի ընդդիմադիր կամ իշխանական լինելուց` պետք է միավորված լինենք ու պայքարենք թուրքական ժխտողականության դեմ։ Նման կարծիք նա հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` ասելով, որ այսօր ՀՀԿ–ն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։

«1915-1923 թվականներին նախ օսմանյան, այնուհետև քեմալական Թուրքիայի ոճրագործ քաղաքականության զոհ դարձան շուրջ 500 000 հույներ։ Ցեղասպանությունների դատապարտման գործընթացը կարևոր է մեզ համար, և հենց այդ ճանապարհով առաջնորդվեցինք, երբ 2015–ի մարտի 24–ին Ազգային ժողովը միաձայն ընդունեց հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն»,–ասաց նա։

Ըստ ՀՀԿ խոսնակի` հույների և ասորիների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության հետ մեկ ամբողջություն է։ Նա հիշեցրեց, որ Թուրքիայի փաշաներ Էնվերն ու Թալեաթը հայտարարել էին, որ հունական հարցը կլուծեն նույն կերպ, ինչպես լուծել են հայկական հարցը, այսինքն` կբնաջնջեն այդ ազգերին։

Շարմազանովը նշեց, որ Հունաստանը և Կիպրոսը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ՀՀ–ի և Արցախի ԱԺ–ն ճանաչել է հույների ցեղասպանությունը։ Հիմա, ըստ նրա, ժամանակն է երրորդ քայլն անելու. «Կիպրոսն ու Հունաստանը պետք է Արցախի հանրապետության անկախությունը ճանաչեն»։

Երրորդ քայլն անելու ժամանակն է. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ, որտեղ կուսակցության և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակներ են դրել` ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի։

Երրորդ քայլն անելու ժամանակն է. Էդուարդ Շարմազանով

Ի դեպ, այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հույներ սպանվեցին`  ազգային ու կրոնական պատկանելության համար: