«Նիկոլ, վարչապետ». Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա անողները երթ են իրականացնում

Բողոքի ակցիայի մասնակիցները նաև կոչ են անում միանալ վարչապետին ու վաղ առավոտից արգելափակել ՀՀ բոլոր դատարանների ելք ու մուտքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա իրականացնողները քայլերթ են իրականացնում։

Նրանք վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան», «Նիկոլ, վարչապետ», «Քայլ արա, մերժիր Ռոբին»...

Բողոքի ակցիայի մասնակիցները նաև կոչ են անում միանալ վարչապետին ու վաղ առավոտից արգելափակել ՀՀ բոլոր դատարանների ելք ու մուտքերը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը քիչ առաջ Facebook սոցիալական կայքի իր էջում գրել էր, որ առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Նա հայտնել է նաև, որ վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 12։00-ին ուղիղ եթերով հանդես կգա ելույթով։