Մայիսն արձակուրդի մեջ է. օդերևութաբանները կատակում են

Սուրենյանի խոսքով` մայիսն ամսվա սկզբին նոյեմբեր էր աշխատում, իսկ հիմա` հուլիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ասում են` մայիսը գնացել է արձակուրդ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Մայիսը գնացել է արձակուրդ. ամսվա սկզբին նոյեմբերն էր աշխատում, իսկ հիմա` հուլիս»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 17–ին Երևանում օդի ջերմաստիճանը +34,1 աստիճան էր. նման ջերմաստիճան այս ժամանակահատվածում գրանցվել էր 1962 թվականին։

Օդի ջերմաստիճանի անկում (4-5 աստիճանով) նախատեսված է մայիսի 20-21-ը։