Վարչապետը տեսակցել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողներ Արգիշտի Սեպխանյանին և Աղանիկ Զորողյանին:
Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների և նրանց ծնողների հետ: Վարչապետը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել զինծառայողներին անձնվեր ծառայության համար:
Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ՝ առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին:
Վարչապետ Փաշինյանը զինվորական հոսպիտալում Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն:
Մանրամասները ՀՀ վարչապետի աշխատակազմի տրամադրած տեսանյութում: