Դրսում կանգնած սպասում ենք. օպերային թատրոնի ողջ շենքում ռումբ են փնտրում

Դեռ հստակ չէ` պայթուցիկի մասին ահազանգն իրակա՞ն է, թե՞ ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն այս պահին թատրոնի բակում են։  Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը։

Թարմացում. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստ է երեկոյան ընդունել հանդիսատեսին

Նշենք, որ ԱԻՆ–ն այսօր 13:03-ին ահազանգ էր ստացել, որ օպերայի թատրոնի շենքում ռումբ է տեղադրված։

«Սպասողական վիճակ է մեզ մոտ, քանի որ դեռ հստակ չէ` ահազանգ իրակա՞ն է, թե՞ ոչ։ Այս պահին ԱԻՆ–ի աշխատակիցները որոնողական աշխատանքներ են կատարում ամբողջ շենքում` ոչ միայն օպերայի թատրոնի տարածքում», – ասաց նա։

Հիշեցնենք, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը։