Երևանի կենտրոնում բողոքի երթ են անցկացնում ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման. լուսանկարներ

Противники Роберта Кочаряна проводят шествие по центральным улицам столицы (18 мая 2019). Еревaн
Մի քանի տասնյակ մարդիկ դուրս են եկել փողոց և պահանջում են ազատազրկել Ռոբերտ Քոչարյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. «Ով մեզ հետ է, սիգնալ տուր». հեղափոխության հայտնի ժողովրդական կարգախոսով մարդիկ, ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ, քայլում են Երևանում։

Ակցիայի մասնակիցները սկզբու հավաքվել էին Ազատության հրապարակում, հետո քայլերթով անցան Երևանի կենտրոնական փողոցներով։

Երևանի կենտրոնում բողոքի երթ են անցկացնում ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման. լուսանկարներ
Երևանի կենտրոնում բողոքի երթ են անցկացնում ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման. լուսանկարներ

Նրանք բղավում են, որ Քոչարյանը հանցագործություն է կատարել և պետք է նստի բանտում։ Ակցիայի մասնակիցները մտադիր են քայլել մինչև Մյասնիկյանի արձան, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն Մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Երևանի կենտրոնում բողոքի երթ են անցկացնում ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման. լուսանկարներ
Երևանի կենտրոնում բողոքի երթ են անցկացնում ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման. լուսանկարներ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին որոշում ընդունեց: Նա կմասնակցի դատավարությանն ազատության մեջ: Դատարանի շենքի մոտ մեծ թվով մարդիկ էին հավաքվել, որոնց մի մասն այնտեղ էր ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահի, մյուսները եկել էին բողոքելու նրա ազատման դեմ:

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները ոտքով իջնում են Մյասնիկյան պողոտայով. տեսանյութ

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի երկու նախագահները՝ գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան՝ Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխարինելու և նրան ազատ արձակելու համար: