Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները հանրապետության որոշ հատվածներում կանխատեսում են քամու ուժգնացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում ևս մայիսի 18-19-ը, 22-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ը սպասվում է անձրև և ամպրոպ: