Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները ոտքով իջնում են Մյասնիկյան պողոտայով. տեսանյութ

ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցները դատարանի որոշման հրապարակումից հետո բարձր տրամադրությամբ որոշեցին քայլերթով շարունակել ճանապարհը:
Sputnik

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն այսօր Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանից քայլերթով իջան քաղաքի կենտրոն։

Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ քայլում Մյասնիկյան պողոտայի երթևեկելի մասով ՝ ձեռքերում դրոշներ և գրություններ: Նրանք Մյասնիկյան պողոտա էին հասել Նոր Նորքի 4-րդ զանգվածից, որտեղ գտնվում է դատարանը։ Քայլերթի մասնակիցներին ուղեկցում էին ոստիկանները։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։